Մարտի 20

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրվածբառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

 

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Սուզանավ-  սուզանավեր

Ծովախորշ- ծովախորշեր

Լողափ- լողափեր

Մանր- մանրեր

Ծովափիղ- ծովափղեր

Արկղ- արկղեր

ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղեր հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերի տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափերի երկարությամբ:

2.Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

 

Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովեր (ծով) ու օվկիանոսներ (օվկիանոս) գանձեր են (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններով(հաջողություն): Վագներն իր ընկերների (ընկեր) հետ Ֆլորիդայի ափերի (ափ) մոտ խորտակված իսպանական նավերն (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեցող (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այնպիսի գանձեր է (որոնող), որոնողները (որ) չեն կարողանում նույնիսկ որոնել (որոնում) ծախսերը (ծախս) փակել:

  1. Տեքստի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Քn կարծիքով, ո՞ր գոյականների թիվը չպիտի փոխել:

 

Դանդաղ ընթանում է անապատի նավը՝ ուղտը. նրա վրա սպիտակ ստվերի նման անշարժացել է հեծյալը: Ավազն ու քարն ասես շիկացած վառարան լինեն. կրակ են շնչում: Օդը կանգնած է: Կապտավուն երկինքը պատած է կիսաթափանցիկ,կարմրավուն մշուշաքողով, և հորիզոնը գրեթե ձուլվել է երկնքին: Անապատի ճնշող լռությունը խախտում է միայն ուղտի վզից կախված զանգուլակի միապաղաղ զնգզնգոցը:

Նավ- նավեր

Ուղտ- ուղտեր

Զանգուլակ- զանգուլակներ

Հեծյալ- հեծյալներ

Ավազ- ավազաներ

Քարն- քարեր

Զնգզնգոց – զնգզնգոցներ

Վիզ- վզեր

Ստվեր-ստվերներ

Վառարան-վառարաններ

Կրակ-կրակներ

Չենք կարող հոգնակի դարձնել հետևյալ գոյականները՝

Օդ, երկինք, լռություն, զնգզնգոց, մշուշաքող


Posted 20 Մարտի, 2024 by garnikmanukyan in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*