Սեպտեմբերի 12

Դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկը, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչ։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից: Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։  Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։ Դենդրոպարկը ունի ցուրտ կլիմա։Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։

Ապրիլի 18

18.04.2022

Արաքս Հայկական լեռնաշխարհիամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է ԹուրքիայիՀայաստանիԱրցախիԻրանի և Ադրբեջանի տարածքը։

Ունի 1072 կմ երկարություն[1], որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետեր Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի ԱյրարատՍյունիքԱրցախՓայտակարանՎասպուրական:

նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

Մարտի 17

ՀՀ մարզեր

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)