Մայիսի 9

Ուսումնական այցելություն ագարակ

Ողջու՜յն: Հինգշաբթի օրը մենք դասարանով այցելեցին ագարակ որպեսզի տեսնենք մեղուներին:

Հենց մտանք ագարակ մեզ հատուկ շորեր ու գլխարկներ  տվեցին, որ պաշտպանվենք մեղուներից: Մեղվապահը  մեզ տարավ փեթակների մոտ և բացեց փեթակներից մեկը: Նա փեթակից հանեց ռամկաները որի վրա շատ մեղուներ ու մեղր կար: Նա մեզ ցույց տվեց մեղուներին,բոռերին ու մայր մեղվին: Մենք իմացանք որ բոռերը չեն աշխատում իսկ մեղուները նեկտար հավաքած գակիս էին իրենց փեթակներ որ մեղր սարքեին: Տեսանք մայր մեղվին որը երկու անգամ մեծ էր սովորական մեղուներից: Մեղվապահը ասաց՝ եթե չլինի մայր մեղուն իր ընտանիքը կքանդվի և կառանձնանան: Մեղուների մոտ գնալուց պիտի օծանելիք չցանենք քանի որ մեղուները կխայթեն: Եթե մեղուները կանգնում են մեր վրա մենք պիտի հանգիստ մեզ պահենք որ չխայթեն, երբ մեղուն խայթում է նա սատկում է: Մենք նաև իմացանք որ եթե մեղուները հեռանում են իրենց փեթակնորից նույնիսկ 8 կմ նորից հետ են վերադառնում: