Հունիսի 13

Հունիսյան ճամբարի ամփոփում

 

Հունիսյան ճանբարի օրերին  մենք  ընկեր Սմբատի  հետ  գնացել  էինք  մանկական  երկաթուղի։ Մենք  մի  թունելի  միջով  անցանք

այդ  թունելը ինձ  դուր  եկավ։  Այդ  թունելում   շատ  ֆիլմեր  են նկարահանել։    Մանկական  երկաթուղում  մենք նստեցինք կառուսելներ և  ուրախ  տրամադրությանբ վերադարձանք  տուն։

 

Մի քանի  օր  հետո  էլ  գնացինք  Աղի լիճ՝  լողալու։  Լճի ջուրը  աղի  էր   ու  բուժիչ։  Մենք լողացինք, պառկեցինք արևի տակ, նկարվեցինք և շատ ուրախ վերադարձանք։

 

 

Հունիսի 10

Մրջյուն

 

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

 

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

 

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են                  ընտանիքի մյուս անդամները:

 

 

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն:

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:+
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ +
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը։

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    մրջյուններ, մարդիկ, ձվեր, կանոններ

 

 

  1. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    ____կառուցել____
    ____զոհաբերել____
  2. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    ____ուժեղ____
    ____աշխատասեր____
  3. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,Կամուրջ,բույն
  • թիվ,
  • հատկանիշ,

գործողություն:

Հունիսի 9

09․06․2022

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում+

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:+

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:+

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։+
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

 

Արագ-Դանդաղ

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1_300___
2__3____
9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։

1.__ուժեղ արագավազ__
2..__լողորդ__

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն
  4. հատկանիշ:+

 

 

 

 

 

 

 

Հունիսի 9

09․06․2022

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, վարյկենաչափ

Սովորողը միացնում է վարյկենաչափը : Ընտրում է որևիցե երկրաչափական պատկեր՝ սեղան, գորգ, լուսամուտ: Հաշվում այդ պատկերի երկարությունը, լայնությունը, պարագիծը և վերջում գրում որքան ժամանակում կատարեց հաշվումները

Պատկերի անվանումը՝———Ուղղանկյուն

Երկարությունը———100

Լայնությունը——-50

Պարագիծը 360

Մակերեսը 720

Ժամանակահատվածը 720

Երկրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վարյկենաչափ

Սովորողը Միացնում է վարյկենաչափը: Նախ կշռվում է առանց պայուսակի, այնուհետև պայուսակով: Գրանցում զանգվածը պայուսակով, առանց պայուսակի, հաշվում պայուսակի զանգվածը:

Զանգվածը առանց պայուսակը 31.65

Զանգվածը պայուսակով 32.65

Պայուսակի զանգվածը 33

Ժամանակահատվածը 2 տր

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ վարյկենաչափ, հեծանիվ

Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկեանում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Գնալ գալու ժամանակահտվածը 20

Անցած ճանապարհը 40

Արագությունը՝ 1 վրկ-ում անցած ճանապարհը կես վրկ․

Մեկ ժամում կանցնի քանի կմ  կես կմ

video-11-06-22-05-46