Նոյեմբերի 3

03․11․2023

  1. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

 

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:

Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:

Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:

Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:

Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:

Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:

  • Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր — ուղիղ
  • Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է-փոխաբերական
  • Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել —ուղիղ
  • Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ-փոխաբերական
  • Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ-ուղիղ
  • Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի-փոխաբերական

 

 

  1. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

 

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

  • Պատի ծեփ դառնալ-սփրթնել,
  • պայման կապել-համաձայնվել,
  • քիթը կախել-տխրել,
  • բերանը բաց մնալ-զարմանալ,
  • իրեն պատեպատ տալ-անհանգստանալ:

 

 

 

  • 3.  Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
  • Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկա ծ նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:
  • — Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

 

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու նկատեց, որ կողքի ուղևորը վախվորած նստած է: Նա փորձեց հարևանին հույս տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը փուչ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Այդ ժամանակ բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ: