15․05․2023
1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:
Կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար:
2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:
Վեհ մեծահոգի հպարտ
3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:
Արքա — թագավոր
խոշոր — մեծ
վեհ — բարձր, մեծ
կասկածել — տարակուսել,երկմտել
4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:
Ոչ — այո
Ծանր — թեթեվ
Խոշոր — փոքր
Մեծահոգ — ցածրահոգի
Ոչնչացնել — առաջացնել
Կուշտ — ագահ
- Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:
Նա զիջում է ընձառյուծին:
6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։
կարելի է ասել
կոչել
չի կասկածում
կրելու
ոչնչացնում
7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։
700-Յոթ հարյուր
800-Ութ հարյուր
300-երեք հարյուր
230- երկու հարյուր երեսուն
8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
որսի -գոյական
մռնչոցով-գոյական
արքա-գոայկան
Նա հարուստ որսի վրա բացահայտ է գնում՝ իր բարցր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների հզոր արքան որսի է ելել:
որսի — գոյական
մռնչոցով — գոյական
արքան — գոյական
9․ Լրացրու բաց թողած տառերը․
Գա-տնիք, վայր-ջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք-
-ային-
-ական-
-ակ-
-եղեն-
Վածք — գործվածք, թխվածք, դարձվածք
ային — հիմնային,աղային,պարային
ական — մայրական, քույրական, հայրենական
ակ — լճակ, ձորակ, հաջողակ
եղեն — իրեղեն, հողեղեն, ընդեղեն
11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։
Առյուծը՝ կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։