Նոյեմբերի 17

Խոսրովի անտառ

Խոսրովի անտառ պետական ​​արգելոցը Բնության Հատուկ Պահպանվող Տարածք է Հայաստանի Արարատի մարզում: Արգելոցը աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է 4-րդ դարում (334-338) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով, ով իր անունն է տվել անտառին:  Ծառայել է արքայական որսի, ռազմական վարժությունների և զվարճանքի համար։

Այս տարածքը դարձել է պետական ​​արգելոց 1958-ի սեպտեմբերին և ընդգրկում է շուրջ 23213.5 հա: Խոսրովի պետական ​​արգելոցը, իր բազմաթիվ առանձնահատկությունների շնորհիվ, եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի էկոհամակարգում:

Գիտակցելով արգելոցի կարևորությունը ՝ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոց ՊՈԱԿ-ին շնորհվել է պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմ:

Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ: Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ ։

Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից

Թռչուններ — 192 տեսակ

Կաթնասուններ — 44 տեսակ

Սողուններ — 33 տեսակ

Ձկներ — 9

Երկկենցաղներ — 5 տեսակ:

Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ  գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում:


Posted 17 Նոյեմբերի, 2022 by garnikmanukyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*