Փետրվարի 8

Իմ քաղաքը

Ես ապրում եմ Երևանում։ Այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Երևանի հին անունը Էրեբունի էր։ Նրա սեպագիր անձանագիրը դրված է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Նրա մասին գրել են շատ ու շատ երգեր ու բանաստեղծություններ։ Երևանը աշխարհում հայտնի է իր վարդագույն շենքերով ու գեղեցիկ շատրվաննեով։ Երևանում շատ գեղեցիկ ու տեսարժան վայրեր կան՝ Կասկադը, Օպերայի ու բալետի շենքը, Մատենադարանը, Էրեբունի թանգարանը ու էլի շատ գեղեցիկ վայրեր։ Ես շատ եմ սիրում իմ քաղաքը։ Երևանը շատ գեղեցիկ  է։  Մենք սիրում եմ քայլել Հյուսիսային պողոտայով ու Հանրապետության հրապարակով։ Ես շատ եմ ուզում, որ իմ քաղաքը էլ  ավելի գեղեցկանա ու միշտ կանգուն մնա։