Մարտի 14

14.03.2023

 

Կոտորակների բազմապատկումը/մաս 3

 

Համարիչ/Հայտարար

Բնական թիվը և կոտորակը բազմապատկելիս, ստացվում է մի կոտորակ, որի համարիչը հավասար է բնական թվի և բազմապատկվող կոտորակի համարիչի արտադրյալին,  իսկ հայտարարը հավասար է բազմապատկվող կոտորակի այտարարին։

Օրինակ՝  5‧  7/6=7/6+7/6+7/6+7/6+7/6=(7+7+7+7+7)/6=35/6

5‧  7/6=(5‧7)/6=35/6

Կոտորակները  բազմապատկելիս, ստացվում է մի կոտորակ, որի համարիչը հավասար է բազմապատկվող կոտորակների համարիչներիի արտադրյալին,  իսկ հայտարարը հավասար է բազմապատկվող կոտորակների այտարարին։

Օրինակ՝

3/4‧5/8=(3‧5)/(4‧8)=15/32

Առաջադրանքներ

Գումարը գրի առեք արտադրյալի տեսքով.

Օրինակ՝

1/4+1/4+1/4=3‧1/4=3/4

10/17+10/17+10/17+10/17=40/17

3/8+3/8+3/8+3/8=12/8

1/2+1/2+1/2+1/2+1/2+1/2+1/2+1/2=8/2

15/4+15/4+15/4+15/4=60/4

5/7+5/7+5/7+5/7+5/7=25/7

1/18+1/18+1/18+1/18+1/18=5/18

 

Արտադրյալը գրի առեք գումարի տեսքով․

Օրինակ՝  5‧  7/6=7/6+7/6+7/6+7/6+7/6=(7+7+7+7+7)/6=35/6

 

4‧  7/12=(7+7+7+7)/12=28/12

5‧  1/3=(1+1+1+1+1)/3=5/3

6‧ 5/9=(5+5+5+5+5+5)/9=30/9

10‧  2/5=(2+2+2+2+2+2+2+2+2+2)/5=20/5

50‧12/25=600/25

100‧ 1/20=100/20

6‧  (9 )/30=(9+9+9+9+9+9)/30=54/30

2‧  1/30=(1+1)/30=2/30

 

Կատարեք բազմապատկում՝

Օրինակ՝

3/4‧5/8=(3‧5)/(4‧8)=15/32

10/6‧3/40=(10∙3)/(6∙40)=30/240

4/5‧5/6=(4∙5)/(5∙6)=20/30

10/7  ‧  14/25=(10∙14)/(7∙25)=140/175

9/10‧5/3=(9∙5)/(10∙3)=45/30

20/8‧5/4=(20∙5)/(8∙4)=100/32

6/7‧3/12=(6∙3)/(7∙12)=18/84

1/4  ‧  5/8=(1∙5)/(4∙8)=5/32

7/9‧3/14=(7∙3)/(9∙14)=21/126

 

Թիվը  ներկայացրեք  երկու  սովորական  կոտորակների արտադրյալի  տոսքով․

Օրինակ՝

27/18=(9‧3)/(2‧9)=9/2‧3/9, քանի որ 27=9‧3, իսկ 18=2‧9

18/10=(2∙9)/(2∙5)=2/2∙9/5

25/35=(5∙5)/(7∙5)=5/7∙5/5

18/25=(3∙6)/(5∙5)=3/5∙6/5

6/28=(2∙3)/(4∙7)=2/4∙3/7

32/24=(4∙8)/(4∙6)=4/4∙8/6

 

Գտեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա լայնությունը 25/10 է, իսկ երկարությունը  2 անգամ մեծ է լայնությունից։

25/10∙2=50/10=5

25/10.5=125/10=12 5/10  սմ

Մարտի 14

Գործնական քերականություն

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերով հետևյալ բառերի ուղղագրությունը՝

Ք լսում ենք, գ գրում հետևյալ բառերում՝

Երգ, թարգմանիչ, կարգ, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Սարգիս, ավագ, գոգնոց, զույգ, էգ, թագավոր, արևածագ, կարագ, հագնել, հոգևոր, հոգնել, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, մարագ, մուգ, նորոգել, շոգ,պատարագ, սուգ, տեգր, ուրագ, օգնել, օգուտ,  Գրիգոր, անգամ (միանգամից):

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

Մարգարե — աստծու կամքը հասցնում և բացատրում է մարդկանց:

ճիգ — ուժերի լարում

մարագ — հարդանոց

սուգ — մեկի մահվան կամ հասարակական որևէ աղետի առթիվ արտահայտվող մեծ վիշտ

ուրագ — հյուսնական տաշող գործիք

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը։

Կարգ — կարգ  պահպանել

միրգ — միրգ  քաղել

գոգնոց — գոգնոց կապել

հոգևոր — հոգևոր երգ

նորոգել — նորոգել  բնակարանը

3․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Գառնիկը  միրգ  էր  ուտում։  Սարգիսը  գնաց  դպրոց։  Արմենը  վերանորոգում  էր  նրա  բնակարան։  Գրիգոր  շոգ  արևի  տակ  գնումեր  տոն։  Գազանները  պաշտպանում  են  իրենց  ձագերին։

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում ………… մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն …… օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու ………… հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը …… մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ………։ Նրանք ցերեկը …………… տաճարի սյուներին, ……… հատակին և ……… : Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն ……… :

 

 

Աշխարհում  չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան։ Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են : Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները աշխուժացնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերին թմրեցնում են :

 

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը: Ոնց  է  հնարավոր  աչքը  ավելի մեծ լինի քան գլխուղեղը։
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է: