Փետրվարի 2

Հունվարյան ստուգատեսային ճամբար.երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ողջույն ես Գառնիկ Մանուկյանն եմ: Մենք ամփոփում ենք հունվարյան ձմեռային ճամբարը:

Հունվարին մենք շատ հետաքրքիր նախագծերի ենք մասնակցել:  Գնացել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և դիտել <<Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկներ>>ներկայացումը: Հետո գնացինք Սերգեյ Փարաջանովի անվան տուն թանգարան որտեղ մենք ծանոթացանք նրա կոլաժների,նկարների,տիկնիկների հավաքածուների հետ:Մասնակցել եմ <Հին իրերին նոր կյանք> նախագծին և պլաստիկե շշից ծաղկաման եմ պատրաստել https://youtu.be/oshBptuvdvI:

Գնացինք նաև Ապարանի ջրամբար որտեղ սահնակով սահեցինք,պարկեցինք ձյան մեջ և շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք

Երկրորդ ուսումնական շրջանում մասնակցել եմ մայրենիի, անգլերենի, ռուսերենի և մաթեմատիկայի առարկայական ֆլեշմոբերին։

 


Posted 2 Փետրվարի, 2021 by garnikmanukyan in category Ձմեռային ուսումնական ճամբար

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*