Հունվարի 11

Գառնիկ Մանուկյան

Մանուկյան Գառնիկ

Արևելյան դպրոց, 3-1 դաս.

Ողջույն ես Գառնիկ Մանուկյանն եմ: Ես սովորում եմ Արևելյան դպրոցի 3-1 դաս.-ում: Իմ բլոգը բացվել է 2020թ.: Այդ բլոգում ես տեղադրում եմ իմ աշխատանքները, վիդիոները, ձայմագրությունները: Իմ բլոգը դեռ բաղկացած է 6 մասից: Մտնելով իմ բլոգ դուք կտեսնեք, թե ինչպես ենք մենք պատրաստում մեր դասերը, ինչպես է անցնում մեր դպրոցական առօրյան, ինչպիսի հետաքրքրություններ ունեմ ես:

Ընտրությամբ առարկա

Մեր դպրոցում կա ընտրություն առարկա: Մենք կարող ենք ընտրել մարմնամարզություն,կերպարվեստ, բանավոր մաթեմատիկա, որը մեզ հնարավորություն է տալիս բացահայտել մեր նախասիրությունները:

Լրացուցիչ կրթություն

Ես զբաղվում եմ ձյուդոյով արդեն 2 տարի է: Ձյուդոն արևելյան մարզաձև է: Այնտեղ մենք մարզվում ենք,տարբեր հնարքներ ենք սովորում:Ինձ շատ է դուր գալիս ձյուդոն, որովհետև այն մեզ սովորեցնում է ինչպես պաշտպանենք մեզ:

Մասնակցել եմ՝ /նշել ամիսներով/

  • Մաթեմատիկայի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Մայրենիի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Ռուսերենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Անգլերենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Շախմատի ֆլեշմոբ՝ մի քանի ամիսներ, քանի որ ես տեղյակ չեմ եղել

Սեպտեմբեր ամսից յուրացրած ծրագրեր՝

Այս տարի ես ունեցա բլոգ ու դարձա բլոգավար, edublogs.org հարթակում, վարժ աշխատում եմ word,paint ծրագրով։Առցանց դասերի ժամանակ սովորեցինք Microsoft Teams ծրագիրը և մեր դասերը անում էինք այդ հարթակում։

Բլոգի բաժիններ՝

Մայրենի

Ես և շրջակա աշխարհ

Մաթեմատիկա

Նախագծեր

Անգլերեն

Ռուսերեն


Posted 11 Հունվարի, 2021 by garnikmanukyan in category Ձմեռային ուսումնական ճամբար

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*